Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Լոնդոնը «Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդներին հունիսին հանդիպման է հրավիրում

Լոնդոնը «Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդներին հունիսին հանդիպման է հրավիրում
18.01.2021 | 11:33

Լոնդոնը «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարներին հանդիպման է հրավիրում հունիսի 11-13-ը։ Վերջին երկու տարում առաջին անգամ աշխարհի առաջատար տնտեսությունների առաջնորդները կհանդիպեն առկա ձևաչափով։ Մինչ այդ խոչընդոտը համաճարակն էր։ Հավաքին պետք է մասնակցի նաև ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը։ Հանդիպումը կդառնա վերջինը Անգելա Մերկելի համար Գերմանիայի կանցլերի պաշտոնում։ Պաշտոնական հայտարարությունում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նշել է, որ մտադիր է օգտագործել Լոնդոնի նախագահությունը` նպաստելու հետհամաճարակային վերականգնողական համաշխարհային գործընթացներին։

«Կորոնավիրուսը, անկասկած, ամենաավերիչ ուժն է, որ տեսել են վերջին սերունդները, և ամենամեծ փորձությունը ժամանակակից աշխարհակարգի համար»,- շեշտել է նա։ «Մեծ յոթնյակին» Մեծ Բրիտանիայից բացի, անդամակցում են Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ճապոնիան։ Այս տարի հյուրի կարգավիճակում կհրավիրվեն նաև Ավստրալիայի, Հնդկաստանի և Հարավային Կորեայի առաջնորդները։

Դիտվել է՝ 1803

Մեկնաբանություններ